Հինգշաբթի ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ սիրիական պաշարված Դեյր էզ Զոր քաղաք օդով ուղարկված սննդամթերքով բեռների մոտ կեսն է հասել իր վերջնական նպատակակետին: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Հարթակները (որոնց վրա նետվում էին բեռները) շեղվել են իրենց ընթացքից և բաց են թողել թիրախները: Իսկ մի մասի մոտ չեն բացվել պարաշյուտները, և սննդամթերքը կորել է»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Յան Էգելանդը:
Էգելանդը ընդգծել է, որ ՄԱԿ-ը արդեն մտածել է մարդասիրական օգնություն հասցնելու լոգիստիկա՝ հաջորդ անգամ անհաջողություններից խուսափելու և Դեյր էզ Զորի 200 հազար բնակիչներին օգնության հուսալի ուղի ստեղծելու համար:




































