Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Վարչապետի եզրագիծը

Հովիկ Աբրահամյանը նախօրեին ներկայացրել է կառավարության երեք նոր անդամների՝ ՀՅԴ-ականներ Դավիթ Լոքյանին, Լևոն Մկրտչյանին ու Արծվիկ Մինասյանին: Ըստ էության, Աբրահամյանը ներկայացրել է կառավարության այն բաժինը, որը հայտնվել է իր վերահսկողությունից դուրս:

Այսինքն՝ ամբողջ երեք նախարարություն, ըստ էության, հայտնվել է վարչապետի վերահսկողությունից դուրս: Եվ եթե սրան գումարենք այն, որ մինչ այդ էլ կային նախարարություններ, որոնք հենց սկզբից էլ դուրս են եղել նրա վերահսկողությունից, ինչպես օրինակ՝ արտաքին գործերի, պաշտպանության, ֆինանսների նախարարությունները, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանի կառավարության մի զգալի մասը ՀՅԴ-ՀՀԿ դաշնագրով դուրս է բերվում վարչապետի վերահսկողությունից:

Երևի հենց դա է պատճառը, որ և՛ հուշագիրը ստորագրելիս, և՛ նախարարներին ներկայացնելիս Հովիկ Աբրահամյանի դեմքի արտահայտությունն ու տրամադրությունը առանձնապես բարձր չէր, ի տարբերություն, օրինակ, այդ միջոցառումներին ներկա մյուս պաշտոնյաների: Սրան զուգահեռ, սակայն, Հովիկ Աբրահամյանը բավական լավ հնարավորություն է ստանում կնքված դաշնագիրը դիտարկել որպես արդարացման հիանալի միջոց:

Այսինքն՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ձեռք բերած պայմանավորվածությունը զգալիորեն հանում է իրավիճակի համար պատասխանատվությունը Հովիկ Աբրահամյանի վրայից: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Աբրահամյանը իր գործունեության ընթացքում հնարավորինս հաճախ հղումներ անի այդ դաշնագրին, կամ այլ կերպ ասած՝ հրապարակավ ներկայանա այնպես, ինչպես ստացվել է դե ֆակտո:

Խոսքն այն մասին է, որ դե ֆակտո նահանջած կամ զիջած՝ ՀՀԿ-ՀՅԴ կամ Սերժ Սարգսյան-ՀՅԴ համաձայնությանը տեղի տված վարչապետը պետք է իրականում հենց այդպես էլ ներկայանա՝ չփորձելով ձևացնել, թե կառավարության ղեկավարն է և ինքն է որոշում հարցերը: Բայց այդ դեպքում էլ հավանական է, որ կդրվի Հովիկ Աբրահամյանի հարցը: Բանն այն է, որ եթե դաշնագիրը Հովիկ Աբրահամյանի համար է արդարացում, ապա Հովիկ Աբրահամյանն էլ դաշնագիրը կնքողների կամ նախաձեռնողների համար է արդարացում:

Այս առումով բարդ իրավիճակում է հայտնվել Աբրահամյանը, որովհետև նա ոչ կարող է բացահայտորեն կամ թեկուզ քողարկված դուրս գալ այդ դաշնագրի դեմ և ոչ էլ կարող է ցուցադրաբար ենթարկվել այդ դաշնագրին և ցույց տալ, որ ինքը չէ որոշումներ կայացնողը: Երկու դեպքում էլ կբարձրանա նրա պաշտոնանկության հարցը, որի դեպքում արդեն Հովիկ Աբրահամյանը կհատի այն եզրագիծը, որին նրան մոտեցրել է նոր կոալիցիան:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում