Փետրվարի 26-ին նշվում է շատ ինքնատիպ մի տոն՝ Չշտապելու օրը (կամ Դանդաղկոտության օրը)՝ գրում է Calend-ը:
Նման տոն սահմանելու գաղափարը պատկանում է իտալացիներին: Հենց նրանք են 2007-ին առաջին անգամ նշել այս օրը՝ կյանքի յուրաքանչյուր անկրկնելի պահը առանց շտապելու վայելելու նպատակով:
«Դանդաղ ապրելու արվեստ» իտալական ասոցիացիան մշակել է շտապելուց հրաժարվելու 14 պատվիրան, որոնց արժե հետևել: Դրանցից է, օրինակ, առավոտյան մի քանի րոպե շուտ արթնանալու խորհուրդը՝ նախաճաշը վայելելու կամ խցանման մեջ չնյարդայնանալու համար, այլ ժամանակը նվիրելու երաժշտություն լսելուն, գիրք կարդալուն կամ ավտոմեքենայի վարորդի հետ զրուցելուն: