The Guardian-ը ներկայացրել է, թե ինչպիսին կլինեն Դոնալդ Թրամփի առաջին 100 օրը ԱՄՆ նախագահի պաշտոնում այն դեպքում, եթե նա ընտրվի:
Ենթադրվում է, որ փոխնախագահ կլինի նրա ներկայիս հակառակորդներից մեկը` Մարկո Ռուբիոն կամ Թեդ Քրուզը, ում Թրամփը միշտ անվանում է «խելացի տղա»: Քրուզն իր հերթին հայտարաոել է, որ Թրամփի իշխանությունում լինելու դեպքում դժվար է կանխագուշակել, թե ինչպիսին կլինի վարչակազմը:
«Ճշմարտությունը այն է, որ եթե Դոնալդ Թրամփը գա իշխանության, ոչ ոք չգիտի, թե ինքն ինչ պետք է անի: Նույնիսկ նա ինքն էլ չգիտի, թե ինչ պետք է անի »,- ասել է Քրուզը:
Պարբերականը ենթադրում է, որ Թրամփի ժամանակ կավելանան բանակի պահպանման ծախսերը, սակայն նա ակտիվ չի լինի միջազգային քաղաքականության հարցերում: Մինչև հիմա նա հատուկ հետաքրքրություն չի ցուցաբերել Մերձավոր Արևելքի նկատմամբ: Ենթադրվում է, որ Սիրիայի իրավիճակը նա կարող է ամբողջովին հանձնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողորմածությանը, ում Թրամփը շատ անգամ հայտնել է իր համակրանքը:
Հաղորդվում է, որ չի փակվի Կուբայի Գուանտանամո ռազմաբազայի բանտը, ինչը խոստացել է Օբաման: «Մենք այն կլցնենք վատ տղաներով: Մենք այն կթողնենք բաց»,- ասել է Թրամփը:
Ինչ վերաբերում է միգրանտներին, ապա նոր նախագահի ժամանակ կարտաքսվեն փաստաթղթեր չունեցող14 միլիոն միգրանտներ:








































