ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լավատեսություն է արտահայտել Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու հնարավորության վերաբերյալ` այն անվանելով ոչ այնքան բարդ, հայտնում է Reuters-ը:
«Հենց նոր հանդիպում տեղի ունեցավ Զիկա վիրուսի հարցով, որտեղ մենք նշեցինք, որ կան ախտորոշման և պատվաստման հեռանկարային տարբերակներ: Ըստ երևույթին՝ դա այնքան էլ բարդ վիրուս չէ»,- նշել է Օբաման:








































