Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել է, որ Ամերիկան հաշվի է առնում սիրիական կարգավորման գործընթացի վերաբերյալ Անկարայի մտավախությունները և բանակցություններ է վարում թուրք գործընկերների հետ:
«Մենք թուրքերի հետ ներկայումս երկխոսում ենք պատասխան քայլերի մասին, որպեսզի չհատենք նրանց համար կարևոր գիծը՝ կապված տարածաշրջանի զգայուն հարցերի հետ։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք անել դա։ Մենք պետք է հարգենք և հարգելու ենք Թուրքիայի մտավախությունները։ Կարևոր է, որ կարճաժամկետ հեռանկարների որոշումները տարածաշրջանում չառաջացնեն երկարաժամկետ հեռանկարների խնդիրներ»։









































