Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը կարող են կարիերաները շարունակել Լոնդոնի «Չելսի»-ում, տեղեկացնում է Sport Mediaset-ը:
Ըստ աղբյուրի` Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով «Եվրո-2016»-ից հետո պետք է գլխավորի «ազնվականներ»-ին, մտադիր է ձեռք բերել Ա Սերիայում հանդես եկող կիսապաշտպանների տրանսֆերները:
Նշվում է, որ Կոնտեն հետաքրքրված է նաև «Յուվենտուս»-ի հարձակվողների ծառայություններով:









































