Սիրիայի կառավարությունը պնդում է ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձևի համաձայն ահաբեկչական խմբավորումների ցուցակի կազմման հարցում: Այս մասին հինգշաբթի Sputnik-ին ասել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը:
«Անհրաժեշտություն կա (ցուցակ կազմելու), քանի որ եթե դուք ուզում եք դադարեցնել ռազմական գործողությունները տարածքում, պետք է իմանաք՝ ով ով է»,- ասել է Շաաբանը:
Երկուշաբթի ԱՄՆ-ն և Ռուսաստանը Սիրիայում փետրվարի 27-ից կրակի դադարեցման մասին համաձայնագիր են ստորագրել: Այն չի տարածվի ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրա»-յի և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված այլ կազմակերպությունների վրա:









































