ԵՄ-ն պաշտոնապես ամրապնդել է Բելառուսի 170 քաղաքացիների և 3 ընկերությունների դեմ փետրվարի 29-ին սպառվող պատժամիջոցները չերկարաձգելու մասին որոշումը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հաղորդագրության մեջ:
Համապատասխան քաղաքական որոշումն ընդունվել է փետրվարի 15-ին:
«Փետրվարի 25-ին Խորհուրդը որոշել է չերկարաձգել 170 մարդու և 3 ընկերությունների նկատմամբ սահմանափակող միջոցառումները, որոնց դեմ պատժամիջոցների գործողությունն արդեն դադարեցվել է»,- հայտնել է ԵՄ Խորհուրդը:
Կումյունիկեում նշվում է, որ նորմատիվային փաստաթուղթը կհրապարակվի ԵՄ Պաշտոնական ամսագրում 2016թ. փետրվարի 27-ին:
Բելառուսում մարդու իրավունքների խախտումների մասին հայտարարող ԵՄ-ն 2012թ. ընդլայնել է դեռևս 2010թ. դեկտեմբերին երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Մինսկը պնդում էր, որ երկրում քաղբանտարկյալներ չկան: Մինսկի կողմից մի շարք բանտարկյալների ազատ արձակումից և երկրում նախագահական ընտրությունների անցկացումից հետո ԵՄ-ն որոշել էր զգալիորեն թուլացնել պատժամիջոցային ռեժիմը:








































