Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարեթը հերքել է, որ ֆուտբոլիստը մտադիր է փոխել ակումբային գրանցումը։
«Բեյլը հեռանու՞մ է «Ռեալ»-ից․ հիմարություն է։ Այդ տեղեկությունները տարածում են անպատասխանատու և վատ տեղեկացված լրագրողները»,- հայտարարել է Բարեթը։
Հիշեցնենք, որ տեղեկություններ էին շրջանառվում, որ Բեյլի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։








































