Apple ընկերության ինժեներները սկսել են աշխատել iPhone սմարթֆոնի պաշտպանության ուժեղացված համակարգի ստեղծման վրա, որը թույլ կտա խուսափել iOS օպերացիոն համակարգով սարքերի ցանկացած կոտրումից։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Փորձագետները ենթադրում են, որ համանման համակարգի մշակման դեպքում ընկերության սարքերի արգելափակված տեղեկատվությանը հասանելիություն ստանալու իշխանությունների բոլոր փորձերն անիմաստ կլինեն։
Ենթադրվում է, որ ընկերության նոր քայլը կարող է իր հետ բերել հերթական դատական հայցեր և դատավարություններ, իսկ այնուհետև՝ ընկերության կողմից նոր տեխնիկական լուծումների։
Պարբերականը նշում է, որ ներկայում կառավարությանը պարտավոր են տեղեկատվություն տրամադրել միայն բջջային օպերատորները, ոչ թե տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք են Apple-ն ու Google-ը։










































