Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը մարտի 2-3-ին կմեկնի Թեհրան, որտեղ խորհրդակցություններ է անցկացնելու իր իրանցի գործընկեր Իբրահիմ Ռահիմպուրի հետ։ Այս մասին հայտնել է Իրանում Ռուսաստանի դեսպանատունը։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Կարասինն ու Ռահիմպուրը Մոսկվայում քննարկել էին Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակը, այդ թվում նաև՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։









































