Microsoft-ի նոր՝ CelebsLike.me ծառայությունը «Օսկար» մրցանակի հավակնորդների մեջ կգտնի նմանակներին՝ օգտագործելով օգտատիրոջ լուսանկարը: Այս մասին հաղորդվում է Bing բլոգում:
Լուսանկարի ներբեռնումից հետո ծառայությունը կվերլուծի «Օսկարի» բոլոր հավակնորդների լուսանկարները և կընտրի առավել նմանը, նաև 3 արտաքինից նման դերասանների, որոնք մրցանակի չեն առաջադրվել:
Մշակողները նշում են, որ նմանակի գտնելու իրենց ալգորիթմը, ըստ թեստերի, խնդիրն ավելի լավ է լուծում, քան մարդը:











































