Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

ՀՅԴ-ն պատախանատվություն է վերցրել նաև կառավարության բոլոր ծրագրերի կատարման համար. Արծվիկ Մինասյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը մեծ հնարավորություն է, որպեսզի համատեղ կարողանան լուծում տալ մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին: Վարչապետը բարձր է գնահատել Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ներդրումը մեր երկրի զարգացման գործում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում կարևոր ծրագրերը և բարեփոխումները լավ հիմքերի վրա են դրվել, արձանագրվել են ակնառու ձեռքբերումներ, և Կարեն Ճշմարիտյանն իր գիտելիքն ու փորձը այսուհետ ևս կշարունակի ներդնել մեր երկրի հետագա զարգացման գործում:

Ներկայացնելով Արծվիկ Մինասյանին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ նրա ակտիվ գործունեությունը քաղաքական դաշտում, բարեփոխումների ընթացքում բոլորին է հայտնի և համոզմունք է հայտնել, որ պարոն Մինասյանի նշանակումն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում կնպաստի գերատեսչության հետագա բոլոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Վարչապետը նորանշանակ նախարարին է հայտնել իր և կառավարության աջակցությունը և վստահություն հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը նախարարի գլխավորությամբ կշարունակի ակտիվ ու արդյունավետ գործունեությունը:

Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին և վարչապետին՝ աջակցության և վստահության համար, ինչպես նաև նախարարության աշխատակազմին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի արդյունքում կարողացել են անհրաժեշտ հիմքեր ստեղծել և պատվով դուրս գալ մարտահրավերներից: Կարեն Ճշմարիտյանն Արծվիկ Մինասյանին մաղթել է ամենայն բարիք և պատրաստակամություն հայտնել սատար կանգնելու այն բոլոր ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են լինելու երկրի տնտեսական հիմքերի ամրապնդմանը:

Իր հերթին, Արծվիկ Մինասյանը նշել է, որ քաղաքական հուշագրի շրջանակում երկու քաղաքական ուժերը միավորում են ջանքերը նաև տնտեսական քաղաքականության իրականացման գործում:

Պարոն Մինասյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին, վարչապետին և ՀՅԴ-ին՝ աջակցության և վստահության համար: Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև պարոն Ճշմարիտյանին ոչ միայն այս ընթացքում ծավալած գործունեության, այլև այն տարիների, երբ Հայաստանն արձանագրեց երկնիշ տնտեսական աճ: Նրա խոսքով՝ այս փոփոխությունը քաղաքական հենքի վրա է, և ինքը վստահ է, որ պրոֆեսիոնալ թիմի հետ կկարողանան նոր տնտեսական քաղաքականության հենքի վրա զարգացնել նաև այն ծրագրերը, որոնք նախանշված են եղել, որովհետև այլևս ՀՅԴ-ն պատախանատվություն է վերցրել նաև կառավարության բոլոր ծրագրերի կատարման համար:

Արծվիկ Մինասյանը վստահություն է հայտնել, որ կարձանագրվեն լավ արդյունքներ:

Ամփոփելով ՀՀ վարչապետը կարևորել է Էկոնոմիկայի նախարարության գործունեությունը և նշել, որ այն ունի մեծ անելիք:

«Կիսում եմ պարոն Ճշմարիտյանի այն մոտեցումները, որ մենք 2015 թվականին ունեցել ենք լուրջ մարտահրավերներ և բոլորիս ուժերի համատեղմամբ կարողացանք ունենալ նաև տնտեսական աճ, ի տարբերություն տարածաշրջանի երկրների, գործընկեր երկրների, որոնք ունեցան տնտեսական անկում: Իհարկե, դա մեզ չի բավարարում, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապագայում ունենանք երկնիշ տնտեսական աճ, ինչը հնարավորություն կտա բարելավել հասարակության սոցիալական վիճակը: Համոզված եմ, որ պարոն Մինասյանի գլխավորությամբ պրոֆեսիոնալ թիմն ամեն ինչ կանի՝ 2016 թվականին հաջողություններ արձանագրելու և մարտահրավերներին դիմակայելու համար: Քանի որ աշխարհը շատ արագ է փոփոխվում, աշխարհաքաղաքական զարգացումներն անկախատեսելի են, մենք պետք է լինենք միասնական, հանդուրժող և անենք հնարավորը, որպեսզի կարողանանք ապահովել մեր տնտեսության զարգացումը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում