Հայտնի հիփ-հոփ խմբի՝ Black Eyed Peas-ի ղեկավար Ուիլյամ Ադամսը, որը հանրությանը հայտնի է որպես Will.i.am, իրեն դրևսորելէ որպես իսկական ավտոմոբիլային մոլագար. նա չի ափսոսում հարյուր հազարավոր դոլարներ ծախսել մեքենայի «զգեստավորման» վրա՝ հայտնում է RBK-ն:


Խոսքը 1958թ. Volkswagen Beetle ավտոմոբիլի մասին է, որի վրա Will.i.am-ը ծախսել է 900 հազար դոլար:

Մեքենայի վրա աշխատել են West Coast Customs թյունինգի վարպետները:
Նրանք սկսել են մեքենան վերափոխել 2009-ից ու ավարտել են միայն այժմ: Նրանց աշխատանքի արդյունքը տեխնիկայի փայլող հրաշքն է ու մանուշակագույն դիզայնը:












































