Wednesday, 01 07 2026
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը

Վրաստանն ու Թուրքիան վերանայում են ազատ առևտրի մասին համաձայնագիրը

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին Ստամբուլում հանդիպել է իր թուրք գործընկեր Մուսթաֆա Էլիթաշի հետ։ Կումսիշվիլին երեկ Ստամբուլ է մեկնել աշխատանքային երկօրյա այցով։

Այցի շրջանակներում Կումսիշվիլին Էլիթաշի հետ բանակցել է երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների խորացման շուրջ, այդ թվում նաև երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիրն ավելի արդյունավետ գործարկման առումով։

Կումսիշվիլին արդյունավետ է համարել Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպումը: «Այսօր Թուրքիան մեր թիվ մեկ առևտրային գործընկերն է, և մենք հստակ տեսնում ենք, որ կա Վրաստանից արտահանումը մեծացնելու հնարավորություն։

Մենք զրուցել ենք երեք հիմնական ուղղությունների մասին, որոնցում ունենք արտահանման պոտենցիալ։ Խոսքը թարմ մսի ու ողջ վիճակում գյուղատնտեսական նշանակության կենդանիների, ինչպես նաև թեյի ու գինու, մեղրի ու հանքային ջրերի մասին է և, բնականաբար, այն հանքանյութի, որը կա Վրաստանում։

Այստեղ մենք բախվում ենք սակագնային արգելապատնեշների. թուրքական կողմի սակագները բավական բարձր են, հետևաբար մենք խնդրել ենք վերանայել դրանք։ Ցանկանում եմ ընդգծել, որ մենք խոսել ենք տեխնիկական արգելքների ու դրանց վերացման մասին, ինչի համար ստացել ենք դրական արձագանք։

Ես իմ գործընկերոջը հրավիրել եմ Վրաստան և հուսով եմ, որ առաջիկա օրերին կմեկնարկի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի վերանայումը, որը վերջին հաշվով օգտակար կլինի ինչպես Վրաստանի, այնպես էլ՝ Թուրքիայի համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն մի քանի տարի է, ինչ ազատ առևտրի ռեժիմ ունի Վրաստանի հետ, ինչի շնորհիվ 2007 թվականից Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է։ Ադրբեջանը, սակայն, շարունակում է համառություն ցուցաբերել և Թուրքիայի հետ չի ստորագրում ազատ առևտրի մասին համաձայնագիր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում