Saturday, 27 06 2026
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև գործակցությունը հնարավորություն կտա լուծել երկրի առջև ծառացած խնդիրները. Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև փոխգործակցությունը հնարավորություն կտա լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Արմեն Երիցյանի արդյունավետ աշխատանքը, շնորհավորել նրան՝ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում աշխատանքը շարունակելու համար և մաղթել բեղմնավոր աշխատանք:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Դավիթ Լոքյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նա ամեն ինչ կանի՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար և կնպաստի տարածքային կառավարման խնդիրների լուծմանն ու երկրի զարգացմանը:

Իր հերթին, Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին և վարչապետին վստահության համար և համոզմունք հայտնել, որ Դավիթ Լոքյանը հաջողությամբ կշարունակի ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու ծրագրերը, այդ թվում՝ համայնքների խոշորացման ծրագրի արդյունավետ իրականացումը:
Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին, վարչապետին և ՀՅԴ-ին՝ վստահության համար:

Դավիթ Լոքյանը նշել է՝ տեղյակ է, որ նախարարությունն անցել է բավական երկար ու արդյունավետ ճանապարհ, որը ղեկավարել են պրոֆեսիոնալներ և լավագույն հիմքերը դրել երկրի տարածքային զարգացման համար: Միաժամանակ պարոն Լոքյանն ընդգծել է, որ նախարարության պրոֆեսիոնալ աշխատակազմն ունակ է իր վրա շատ ավելի մեծ պատասխանատվություն վերցնել՝ փորձելով լուծում տալ դժվարին խնդիրներին և նշել, որ կառավարության գործունեության ամենակարևոր սկզբունքներից մեկը շարունակականությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում