«Ինչ-որ գրել են իրենց հուշագրում, դրանք դատարկաբանություններ են, ո՛չ ժողովրդավարության ամրապնդմանն է ուղղված իրենց գործարքը, ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարին է ուղղված, ո՛չ էլ տնտեսական կառավարման արդյունավետությայնն է ուղղված, դա ընդամենը ճղճիմ գործարք է՝ այս ավազակապետական համակարգին մասնակցելու և իրենց փայաբաժինը տանելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությանը:
«Ինչքան կեղծ ընդդիմադիր ուժեր գնան մտնեն կոալիցիայի մեջ, այնքան ավելի կբյուրեղանա քաղքական դաշտը և ընդդիմությունը ավելի վստահ կզգա իրեն: ՀՅԴ-ն լղոզում էր քաղաքական դաշտը՝ իր կիսաընդդիմադիր, կիսաիշխանական կեցվածքով»,- նշեց Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ լավ կլիներ, որ բոլոր կեղծ ընդդիմադիրները միանային իշխանությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































