Ժնևում Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունների վերսկսումն սպասվում է մարտի առաջին շաբաթվա ընթացքում: Այդ մասին TASS գործակալությանը հայտնել է սիրիական ընդդիմության աղբյուրը, որը մասնակցել Է բանակցությունների նախորդ փուլին:
«Մեր տվյալներով՝ գործընթացի վերսկսման մասին կհայտարարվի մարտի հենց սկզբին»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջին շաբաթվա ընթացքում սպասվում են բուն խորհրդակցությունները:
Բանակցությունների նախորդ փուլը Ժնևում ավարտվել է անարդյունք: Հունվարի 29-ից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան միայն երկու անգամ է Ազգերի պալատում հանդիպել կառավարության պատվիրակության հետ: Ընդդիմությունը, որը ներկայացված էր Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի կողմից, միայն մեկ անգամ է ժամանել ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքի կենտրոնակայան, ինչից հետո հրաժարվել է գալ Ազգերի պալատ: Ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել:









































