Ավիաշոուի ժամանակ Թուրքիայի հարավում ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Օդաչուն զոհվել է՝ տեղեկացնում է Associated Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել Ադանա քաղաքում՝ փոխանցում է РИА Новости-ին:
Ինչպես տեղեկացրել է տեղական հեռուստատեսությունը՝ զոհվել է 60-ամյա պրոֆեսիոնալ օդաչու Մուրատ Օզթյուրքը՝ մասնավորեցրել է ИТАР-ТАСС-ը:
Միջազգային երկրորդ ավիափառատոնը տեղի է ունեցել Ադանայում՝ Երիտասարդության և սպորտի օրվա կապակցությամբ: Օզթյուրքը օդաչուական բարձրակարգ վարպետություն է ցուցադրել թռիչքուղու վրա: Սակայն հերթական դրվագից հետո նա չի կարողացել ղեկավարել ինքնաթիռը, և, բախվելով գետնին, մխրճվել է ծառերի մեջ:









































