Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Կաֆուն մեկնաբանել է իր հայրենակից Նեյմարի խաղն ու համեմատել նրան Լիոնել Մեսսիի և Քրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Տեսնելով Նեյմարի տեխնիկան, ես կասեի, որ նա գերազանցում է Մեսսիին և Ռոնալդուին: Իմ կարծիքով՝ Նայմարն այժմ բրազիլացի լավագույն ֆուտբոլիստն է: Իր ցուցադրած խաղով նա բացարձակապես այլ հարթության վրա:
Սակայն այժմ Բրազիլիայի ընտրանին պետք է միասնական լինի, քանի որ միայն միասնական թիմը կարող է կայուն խաղ ցուցադրել»,- Goal-ը մեջբերում է Կաֆուի խոսքերը:









































