Կուբայի կառավարությունը որոշում է ընդունել կուբացի որոշ հայտնի այլախոհների՝ «Սև գարուն» միավորման ներկայացուցիչների համար մասամբ վերացնել երկրից դուրս գալու արգելքը:
Ընդդիմադիր խմբի 7 անդամների կթույլատրվի մեկական արտասահմանյան ուղևորություն կատարել, եթե նրանց վարքագիծը համարվի բավարար:
Սակայն նույն միավորման ևս 4 քաղաքական ակտիվիստների արգելվել է լքել Կուբան:
Երկրից դուրս գալու թույլտվություն ստացած 7 այլախոհներից մեկի՝ Մարտա Բեատրիս Ռոկեի կարծիքով՝ նման որոշումն իշխանությունների զիջումն է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Կուբա այցելելու նախաշեմին, որը նախատեսված է մարտի 21-22-ին:











































