«Գլխացավի բուժման լավագույն տարբերակը գլուխը կտրելը չէ, այլ հիվանդությունը հայտնաբերելը և բուժելը»: Այս մասին այսօր «Անի պլազա» հյուրանոցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի պայքարը չի կարող լինել միայն կուսակցական կամ միայն քաղաքացիական: Պայքարը պետք է լինի համակողմանի՝ բոլորի կողմից:
Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց ընդդիմադիր կուսակցություններին. «Անցյալի և ներկայի իշխանությունների հետ ձեր պորտալարը կտրեք: Միասին, միասնական, հավասարի իրավունքով, ոչ թե երկրորդի, երրորդի կարգավիճակով, հորիզոնական դաշտում եկեք միացեք ժողովրդի պահանջին: Դրանից հետո որքան ուզում եք պայքարեք միմյանց դեմ: Նախ ժողովրդի ցավը բուժեք»:
Արմեն Մարտիրոսյանի ելույթն ամբողջությամբ դիտեք տեսանյութում;