Thursday, 02 07 2026
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սերժ Սարգսյանին պետք էր թաղային հեղինակություններից վերադառնալ քաղաքականություն, այդ թվում՝ ՀՅԴ-ին

«Կարծում եմ՝ գոնե հասարակության և մեզ համար որևէ նոր բան չեղավ: Մեզ համար միակ հայտնությունը կամ բացահայտումը թերևս այն էր, որ նախագահական պալատում հուշագիրը ստորագրեցին Աղվան Վարդանյանը և Արմեն Աշոտյանը, և եթե Աղվան Վարդանյանի դեպքում այդ հանգամանքը տարօրինակ չէր, ապա Հանրապետականի կողմից Արմեն Աշոտյանի լինելը, կարծում եմ, բավականին սիմվոլիկ էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ այսօր ստորագրված հուշագրին՝ իր կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ սա Սերժ Սարգսյանի հերթական քայլն էր, որով ֆիքսվեց, որ Արմեն Աշոտյանը Հանրապետական կուսակցությունում շատ լուրջ դիրքեր ունի. «Սա թերևս ներքին մեսիջ էր»:

Հարցին՝ ինչո՞ւ էր այս համագործակցությունը պետք Սերժ Սարգսյանին, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այստեղ կային և՛ դրսի, և՛ ներսի գործոններ: Մինչ այսօր ոչ ոք Հայաստանի իշխող իսթեբլիշմենթից չի լսել Թուրքիային դատապարտող արտահայտություն, կամ՝ որ մենք պատրաստ ենք մտնել էդ խաղի մեջ: Ինչպես ռուսներն են ասում՝ сам Бог велел, որ դաշնակները մտնեն էդ խաղի մեջ, որովհետև դա միշտ եղել է, կա ու կլինի Դաշնակցության թիվ մեկ զենքը: Այսինքն՝ իշխանության մեջ հայտնվելու է ռադիկալ հակաթուրքական թև»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հետ համագործակցության գնալու ներքին պատճառներին, Կարեն Քոչարյանի կարծիքով՝ դրանցից մեկը Սփյուռքի հետ կապի վերականգնումն էր. «90-ականներից հետո Սփյուռքը դիտարկվում էր, ներողություն, որպես կթու կով: Տնտեսական այս կոլապսի իրավիճակում պարզ դարձավ, որ Սփյուռքի ահռելի ռեսուրսները կարելի է նաև օգտագործել՝ ներգրավելով թե տնտեսական, թե արտաքին քաղաքական առումով: Ես կարծում եմ՝ մեղք է այդ հնարավորությունները չօգտագործելը՝ մանավանդ, որ այդ մարդիկ պատրաստ են»:

Իսկ թե ինչու Դաշնակցությունը դիմեց  կամիկաձեի այս քայլին, Կարեն Քոչարյանն ասաց. «Դաշնակցությունը, լինելով շատ փորձառու կուսակցություն, գիտեր, թե ինչ բեռ է վերցնում և ուր կարող է տանել մեկ տարվա այս պայմանագիրը: Ես կարծում եմ՝ այս համաձայնագրի ստորագրումը ձգձգվեց այն պատճառով, որովհետև քաղաքական առևտուրը գնում էր 2017-ի ընտրությունների, ոչ թե այսօրվա պորտֆելների վրա: Նաև կարծում եմ, որ այս քաղաքական դաշտով եթե Սերժ Սարգսյանը մտներ աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ դա հավասարազոր կլիներ ինքնասպանության, այսինքն՝ Սերժ Սարգսյանը որոշեց թաղային հեղինակություններից վերադառնալ քաղաքական դաշտ»:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում