Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 24-ին մեկ ամսով երկարաձգեց Ամանորի գիշերը ձերբակալված, այնուհետեւ կալանավորված Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը:
«Այլևս նրան չեն մեղադրում Գեղամ Խաչատրյանի օրինական պահանջները չկատարելու համար, ուղղակի նրան մեղադրում են Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց Գ. Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նրա խոսքով՝ մեղադրանքը լղոզված է ներկայացվել:
Մանրամասները՝ տեսանյութում:









































