Այսօր «Անի պլազա» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հերթական քաղաքացիական ազգային համաժողովին ելույթ ունենալով ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ առանց հեղափոխության հնարավոր չէ ունենալ նոր Հայաստան, բայց պետք է անել Սահմանադրական հեղափոխություն, որը ավելի դժվար է, քանի որ դժվար է դա իրականացնել առանց բռնի ուժի:
Նրա խոսքով՝ մարդկանց համբերությունը սպառվել է:
«Սահմանադրական հեղափոխությունն է, որ կանգնած է այսօր մեր ժողովրդի առջև»: Նա կոչ արեց ժողովրդին, քաղաքական ուժերին միավորվել՝ հասկանալի կարգախոսի շուրջ՝ Սահմանադրական փոփոխությունների շուրջ:
Ըստ Ղուկասյանի այսօր խոսելու ժամանակը սպառվել է: Այս ընտրությունների ժամանակ մենք չկարողացանք դրդել այս իշխանություններին, որ հարգեն այս ժողովրդին: Դա մեր սխալն է, բայց դա չի նշանակում, որ այսօր մեր վրայից հանել ենք այդ պատասխանատվությունը»:
Ա. Ղուկասյանը վստահեցրեց, որ քայլեր կձեռնարկեն, հակառակ դեպքում ազգը կիսվելու է, դատակվելու է երկիրը: