Sky Sports-ը վստահ է, որ «Մալագա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կգլխավորի «Մանչեսթեր Սիթի»-ն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Չիլիացի մասնագետի պայմանագիրը 3 տարվա ժամկետ կունենա: Պայմանագրի ֆինանսական կողմի վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվում:
Ընդ որում, «քաղաքայիններ»-ի ղեկավարներն արդեն խորհրդակցում են Պելեգրինիի հետ` նոր տրանսֆերների ձեռքբերման շուրջ:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է 4 մլն եվրո վճարել` Պելեգրինիի` «Մալագա»-ի հետ ստորագրած պայմանագիրը վաղաժամկետ լուծարելու համար: Իսպանական ակումբը, սակայն, շարունակում է հերքել թիմի գլխավոր մարզչի հեռանալու մասին տեղեկությունները:








































