Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան չի կարող մասնակցել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի` դանիական «Միդտյուլան»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ իսպանացի դարպասապահը ստիպված կլինի բաց թողնել հանդիպումը ծնկի վնասվածքի պատճառով: Մրցող թիմերի միջև առաջին խաղում Դե Խեային փոխարինել էր Սերխիո Ռոմերոն:
Հիշեցնենք, որ «Միդտյուլան»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվել էր դանիական ակումբի հաղթանակով:








































