Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում կայացած Լոնդոնի «Արսենալ»-ի հետ խաղում դուբլի հեղինակ էր դարձել, իսկ կատալոնական ակումբը հաղթել էր 0։2 հաշվով։
Այսպիսով՝ Մեսսին խփել է «Բարսելոնա»-ի 10․000-րդ գոլը պաշտոնական խաղերում։
Նման արդյունքի հասնելու համար «Բարսելոնա»-ից պահանջվել է 4375 խաղ։ Թիմի միջին արդյունավետությունը 1 խաղի կտրվածքով կազմում է 2․28 գոլ։





































