Երկուշաբթի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կհեռացվի զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հայտնում է AS-ը:
Պորտուգալացի մասնագետի հեռացման վերաբերյալ որոշում կկայացնի «Ռեալ»-ի տնօրենների խորհուրդը: Թիմի նոր գլխավոր մարզչի հիմնական հավակնորդ է համարվում Կառլո Անչելոտին:
«Կարծում եմ, որ ճիշտ է չսպասել մինչև մրցաշրջանի ավարտը: Երկրպագուները պետք է իմանան, թե ինչ է սպասվում առաջիկա մրցաշրջանում: Ես և ակումբի նախագահը որոշում կկայացնենք և հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»,- նշել է Մոուրինյոն, ում պայմանագիրը «Ռեալ»-ի հետ ուժի մեջ է մինչև 2016 թվականը:






































