S դասի նոր Mercedes-ը 2017-ին կստանա ավտոպիլոտ: S դասի նոր սերունդն արդեն համալրված է ակտիվ cruise control համակարգով: Ներկայում Mercedes-Benz-ի ինժեներները փորձարկում են գործառույթ, որը ավտոմեքենային թույլ կտա ճանապարհին վազանց կատարել առանց վարորդի մասնակցության: Այս մասին հայտնում է Auto Express-ը:
Հիշեցնենք, որ S դասի Mercedes-Benz-ի նոր սերունդը ներկայացվել է մայիսի 15-ին՝ Համբուրգում:
Մեքենաները թողարկվել են շարժիչային առանձնահատկությունների երեք տարբերակով: Դրանք կարող են լինել դիզելային, 258 ձիաուժ հզորությամբ երեք լիտրանոց V6 շարժիչով, 455 ձիուժ հզորությամբ V8 4.7 բենզինային շարժիչով, իսկ հաջորդը 306 ձիաուժ հզորությամբ հիբրիդային տարբերակն է:
Բոլոր տարբերակները կունենան 7 աստիճանի ավտոմատ փոխանցումների տուփ:











































