Բոլոր 23 անձինք, ովքեր գտնվում էին Tara Air ավիաընկերության՝ Նեպալում կործանված ինքնաթիռում, զոհվել են: Այս մասին հայտնել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Տարա Բահադուր Կարկին:
The Katmandou Post թերթը փետրվարի 24-ին գրում է, որ օդանավի բեկորները հայտնաբերվել են Մյագդի շրջանում՝ որոնողա-փրկարարական գործողությունների մեկնարկից չորս ժամ անց:
Բեկորները գտնվում են դժվարամատչելի լեռնային շրջանում և ցրված են շուրջ 200 քառակուսի մետր տարածության վրա: Կործանումից հետո տեղի է ունեցել հրդեհ՝ հայտնել են ոստիկանությունում՝ նշելով, որ այդ շրջանում շատ վատ եղանակ է:
20 ուղևորով և անձնակազմի երեք անդամներով Viking 9N-AHH Twin Otter ինքնաթիռը թռիչք էր կատարում Փոքարա-Ջոմսոմ (Նեպալի քաղաքներ) երթուղով. թռիչքից տասը րոպե անց այն անհետացել է ռադարների էկրաններից:
Ըստ նախնական վարկածի՝ ինքնաթիռը կարող էր լեռան մեջ մխրճվել առավոտյան թանձր մառախուղի պատճառով: Ինքնաթիռում գտնվում էին Քուվեյթի մի հպատակ, ինչպես նաև Նեպալի և Չինաստանի քաղաքացիներ:








































