Անդրադառնալով լրագրողների գործունեությանը՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց. «Մամուլի հոգեվիճակն ինձ անհանգստացնում է, վերլուծե՛ք, այս ի՞նչ է կատարվում, ոչ մի բան էլ ճիշտ չի գրում մամուլը:
Երկու ամիս է զբաղված եք այս հարցով, ինչ ասես մոգոնվեց: Ձեր հոգեվիճակի մասին խոսացեք, մեր հոգեվիճակը շատ նորմալ է: Դուք էնքան սուտ ու, ես չեմ էլ խուսափում այդ բառն ասել, ոմանք զառանցանքներ են ուղղակի տարածել, որ ես սարսափում եմ, թե մենք սենց մամուլով ո՞ւր ենք գնում…
Երկու ամիս է լրագրողական ընտանիքի վիճակը լավ չի, մոգոնում եք հարցեր»…
Մանրամասները՝ տեսանյութում:







































