«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան շարունակում է հուսալ, որ կատալոնական ակումբը կկարողանա ձեռք բերել «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարի իրավունքները:
Հիշեցնենք, որ շարունակվում են բանակցությունները կատալոնական և բրազիլական ակումբների միջև, սակայն կողմերին դեռևս չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ:
«Երբ ակումբի ղեկավարությունը վստահ կլինի, որ Նեյմարն արդեն մերն է, ինձ կհայտնեն այդ մասին: Չգիտեմ, թե ինչպես են ընթանում բանակցությունները, քանի որ անձամբ չեմ մասնակցում: Արդեն երեք տարի է հետևում ենք Նեյմարի խաղին: Անշու´շտ, նա հզոր ֆուտբոլիստ է, և յուրաքանչյուր ակումբ կցանկանար ձեռք բերել նրա իրավունքները»,- Goal. com-ը մեջբերում է Վիլանովայի խոսքը:


































