ԱՄՆ-ում 600 մլն դոլարի Powerball վիճակախաղի ջեքփոթը բաժին է հասել մեկ տոմսի: Այդ տոմսը գնվել է Ֆլորիդայում՝ հայտնում է BBC-ն:
Խաղարկության նախօրեին չնայած շահելու շանսերը եղել են շատ փոքր (1:175 000 000), այնուամենայնիվ, խանութներում ու բենզալցակայաններում թվերը լրացնել ցանկացողների վիթխարի հերթեր էին գոյացել:
ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն՝ Mega Millions-ի ջեքփոթը գրանցվել է անցած տարի և կազմել 656 մլն դոլար, սակայն այն բաժանվել էր մի քանի շահողների միջև:








































