Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում գնահատական է տվել Մոսկվայի և Վաշինգտոնի պայմանավորվածությանը՝ փետրվարի 27-ից Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ: Այս մասին փետրվարի 24-ին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը:
«Ասադը հիշատակված հայտարարությունում պարունակվող առաջարկները գնահատել է որպես կարևոր քայլ քաղաքական կարգավորման ուղղությամբ, հաստատել է, մասնավորապես, զինադադարի սահմանմանը նպաստելուն Սիրիայի կառավարության պատարստակամությունը»,- ասվում է կոմյունիկեում: Բացի դրանից՝ երկու ղեկավարները «ընդգծել են անզիջում պայքարը շարունակելու կարևորությունը», նշվում է մամլո հաղորդագրության մեջ:
Ինչպես չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ընդունած հայտարարության գլխավոր նպատակը ներկա փուլում Սիրիայում արյունահեղության դադարեցումն է:










































