ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, անդրադառնալով կուսակցությունում առկա ներքին խմորումների վերաբերյալ հարցին, նշեց, որ ԲՀԿ-ում ներքին կոնֆլիկտներ չկան. «Բոլորս մի թիմ ենք: Ոչ թե տարաձայնություններ, այլ բազմակարծություն կա: Ոմանք մի ճանապարհ են տեսնում մեր երկրի զարգացման համար, մյուսներն՝ այլ ճանապարհ, և այդ կարծիքների բախման արդյունքում մենք գտնում ենք ճիշտ ճանապարհը»:
Հնարավո՞ր է արդյոք, որ կուսակցության տրոհում լինի. այս հարցին Լ. Խաչատրյանն արձագանքեց. «Տրոհում լինում է ֆիզիկայում, կուսակցություններում տրոհում չի լինում»:
Մանրամասները տեսանյութում:










































