Առնվազն 3 մարդ դարձել է տոռնադոյի զոհ, որը հարվածել է ԱՄՆ հարավային Լուիզիանա և Միսիսիպի նահանգներին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանությունների հայտարարությանը։
Հաղորդվում է, որ մոտ 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից 7-ի վիճակը ծանր է։ Աղետի գոտում որոնողա-փրկարարական աշխատանքներ են տարվում։
Լուիզիանա, Միսիսիպի, Ալաբամա և Ջորջիա նահանգների իշխանությունները 1-2 օրով չեղարկել են դպրոցների պարապմունքները։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ուժգին պտտահողմերը կարող են անդրադառնալ ԱՄՆ հարավ-արևելքում առնվազն 20 մլն մարդու վրա։







































