ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ ԸՕ հարցում հանմագործակցելու են խմբակցությունների հետ, բայց չգիտեն՝ ՀՅԴ-ն կոալիցիոն դրսևորումներից հետո պատրաստ կլինի՞ բանակցել ԸՕ-ի շուրջ, թե ոչ: «Մեզ պետք է, որ լինի լայն համախմբում»,- նշեց Լ. Զուրաբյանը:
Հարցին՝ հնարավոր ռուս-թուրքական պատերազմի դեպքում Հայստանն ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի՝ Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է. «Ինչ էլ Հայաստանը որդեգրի՝ որպես քաղաքականություն, պետք է առաջին հերթին ելնի իր ազգային շահերից, և բոլոր գործողությունների ելակետը պետք է լինի ՀՀ անվտանգությունը՝ դա համատեղելով դաշինքային հարաբերությունների ոգուն»:









































