Ֆոտոխմբագրման PicsArt հավելվածը ստեղծող ընկերությունը միացել է կոնգրեսական առաջնորդների ու կորպորացիաների ընդլայնվող ցուցակին, որի մասնակիցները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ են անում օգնել հեշտացնելու ԱՄՆ-ի հետ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի առևտրի աճը՝ կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրի շուրջ բանակցային ուղով։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ փոխանցում է Asbarez-ը։
Նամակում, որն անցած շաբաթ ուղարկվել է նախագահ Օբամային, PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը նշել է, որ PicsArt-ն ու Հայաստանի ՏՏ ոլորտի շատ այլ սթարթափներ ներկայացնում են հայ-ամերիկյան տնտեսական աճի ամենաժամանակակից ոլորտը։
Նամակում պարզաբանվում է, որ երկարաժամկետ հեռանկարում լուրջ, կայուն առաջընթացի համար անհրաժեշտ է հեռացնել երկկողմ համագործակցության խոչընդոտները և հետագա տնտեսական աճի համար գործարկել հստակ իրավական շրջանակներ։











































