Friday, 03 07 2026
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին

ՀԱԿ ներկայացուցիչների հայցերն ընդդեմ ԿԸՀ-ի մերժվել է

Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, այսօրվա որոշումներով մերժել է «Հայ ազգային կոնգրես»-ի երկու ներկայացուցիչների հայցերն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրական ցուցակով ավագանու թեկնածու Արամ Աբրահամյանը և թիվ 02/30 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Պետրոսյանը դիմել էին Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների հետ կապված իրենց բողոքները մերժելու մասին ԿԸՀ-ի մայիսի 12-ի որոշումներն անվավեր ճանաչելու, վարչական վարույթը վերսկսել պարտավորեցնելու և իրենց համար նպաստավոր իրավական ակտ ընդունելու պահանջով:

Վարչական դատարանի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, վերջնական են և ենթակա չեն վերանայման։

Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Ա. Աբրահամյանը ԿԸՀ-ից պահանջել էր անվավեր ճանաչել թիվ 8 ԸԸՀ-ի որոշումը, որով մերժվել էր այդ ընտրատարածքի թիվ 08/08 և 08/09 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ իր բողոքը՝ նման պահանջ ներկայացնելու ոչ իրավասու սուբյեկտ հանդիսանալու պատճառաբանությամբ: ԿԸՀ-ն ուժի մեջ էր թողել ԸԸՀ-ի որոշումը՝ այն համարելով իրավաչափ:

Ս.Պետրոսյանը դիմել էր ԿԸՀ՝ ընդդեմ թիվ 2 ԸԸՀ-ի որոշման, որով մերժվել էր թիվ 02/30 ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու իր պահանջը: ԿԸՀ-ն մերժել էր Ս.Պետրոսյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով թիվ 2 ԸԸՀ-ի որոշումը:

ՀՀ վարչական դատարանը գտավ, որ «ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի երրորդ մասի իմաստով Ա.Աբրահամյանն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք չի ունեցել, այսինքն` հայցվորի կողմից ներկայացված դիմումը չի համապատասխանել ԸՕ-ի պահանջներին, որպիսի պայմաններում ՀՀ ԿԸՀ-ն իրավացիորեն մերժել է հայցվորի բողոքը»։

Ս.Պետրոսյանի հայցի վերաբերյալ էլ Վարչական դատարանն արձանագրեց, որ «վարչական վարույթի ընթացքում պարզված հանգամանքները բավարար չեն եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար, քանի որ պարզված հանգամանքները չեն կարող կասկածի տակ դնել քվեարկության արդյունքների իրական պատկերը, իսկ արձանագրված խախտումները չէին կարող էապես ազդել քվեարկության արդյունքների վրա»։

Ի դեպ՝ ըստ Ս.Պետրոսյանի հայցի գործով որոշման մեջ դատարանն արձանագրել է, որ հայցվորը թիվ 02/30 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով թիվ 2 ԸԸՀ ներկայացված դիմումի մեջ որպես իր պահանջի հիմնավորում նշվել է. «Քվեարկության ընթացքում ՏԸՀ անդամ Անահիտ Բարսեղյանը քաղվածքներ է կատարել ընտրողների ստորագրված ցուցակից և քվեարկությանը չմասնակցած ընտրողների մատյանների համարները տրամադրել է ՀՀԿ շտաբի անդամներին։ Ժամը 11։00-ի սահմաններում կազմվել է արձանագրություն։ Ժամը 12-ից սկսած մոտ 20-30 հոգանոց անձանց խումբը ներս է մտել և հարձակվել ՀՅԴ վստահված անձի վրա և Ս.Պետրոսյանին ստիպել են ԲՀԿ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին դուրս հանի տարածքից։ Այդ գործողությունների հետևանքով խաթարվել է ընտրական գործընթացը և այն կարգավորվել է միայն վերադաս ընտրական հանձնաժողովի միջամտությունից հետո։ Միաժամանակ ամբողջ ընթացքում կուտակումներ են եղել ՏԸՀ մերձակա տարածներում, և ակնհայտորեն ինչ-որ անձինք ընտրողներին ուղղորդել են քվեարկելու քվեաթերթիկի 6-րդ համարի օգտին։ Վստահված անձանց և քաղաքացիների կողմից ստացված տեղեկությունների համաձայն` այդ ուղղորդումները զուգորդվում են ընտրակաշառքով։ Կատարված խախտումների մասին ամփոփիչ արձանագրության մեջ ներկայացվել է հատուկ կարծիք»։

Թիվ 2 ԸԸՀ-ն մայիսի 9-ի թիվ 3-Ա որոշմամբ մերժել է Ս.Պետրոսյանի դիմումն այն հիմնավորմամբ, որ չեն բերվել ապացույցներ, ինչպես նաև հիմնավորումներ` խախտումների և դրանց` քվեարկության արդյունքների վրա ազդելու պատճառահետևանքային կապի վերաբերյալ, ինչպես նաև այն հիմնավորմամբ, որ առկա չեն այնպիսի խախտումներ, որոնք կարող էին աղավաղել ընտրողների կամաարտահայտության իրական պատկերը։

Ըստ Ս.Պետրոսյանի հայցի գործով որոշման մեջ դատարանն արձանագրել է նաև. «Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը լուծելիս պետք է առաջնային լինի քաղաքացիների ակտիվ ընտրական իրավունքի ապահովումը։ Հատկապես, ընտրությունների արդյունքներում է նյութականացվում ընտրողների կամաարտահայտությունը։ Այդ իսկ պատճառով քվեարկության արդյունքների պաշտպանության բավարար երաշխիքների ստեղծման հարցում կարևորվում է քվեարկության արդյունքների վավերականության կանխավարկածը։ Միայն այն փաստը, որ տեղի են ունեցել ընթացակարգային խախտումներ` չի կարող հանգեցնել քվեարկության արդյունքների անվավերության։ Եթե տեղի ունեցած խախտումների հաշվառմամբ այնուամենայնիվ հնարավոր է ամփոփել քվեարկության արդյունքները, ապա քվեարկությունը պետք է համարել կայացած»։

Ըստ այդմ, դատարանը գտավ, որ բացակայում են ԿԸՀ-ի մայիսի 12-ի որոշումներն անվավեր ճանաչելու, հետևաբար նաև ԿԸՀ-ի կողմից թ.թ. 8 և 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին վարույթը վերսկսելուն և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու հիմքերը:

«Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում