Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները հորդորում են Սեյրան Օհանյանին խիստ լինել. «ինչու պետք է զինծառայողը սպային հրաման տա, զինվորը պետք է զինվոր լինի»:
Հարազատները պնդում են, որ կատարվածը միտումնավոր սպանություն է: Նախարարը ասաց, որ հավատան իրեն, որ տարեցտարի ամեն ինչ անում են, որ կորուստները քիչ լինեն բանակում:
Լյուքս Ստեփանյանի հարազատների դիտարկմանը, որ ամեն օր կառավարության շենքի մոտ սպանված զինծառայողների մայրեր են, որոնց չեք հանդիպում, նախարարը հայտարարեց.«Չկա այդպիսի բան, հրապարակավ հայտարարում եմ, որ չկա այպդիսի մայր,, որին հանդիպած չլինեմ»:









































