ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պահանջել է Apple ընկերությունից ևս 12 սմաթֆոն կոտրել չբացահայտված դատական գործերում հավելյալ տեղեկատվության ստացման համար։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով գործին ծանոթ աղբյուրներին։
Պարբերականի աղբյուրները չեն հստակեցրել, թե կոնկրետ որ չբացահայտված գործերի մասին է խոսքը։ Սակայն նրանք նշել են, որ ի տարբերություն Սան Բեռնարդինոյում կատարված հարձակման գործի՝ այդ քրեական գործերը կապ չունեն ահաբեկչության հետ։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ դատախազները կիրառում են 18-րդ դարում ընդունված All Writs Act օրենքը՝ պարտավորեցնելու Apple-ին վերացնել հեռախոսների պաշտպանական արգելափակումը և օգնելու տեղեկատվություն ստանալ այդ հեռախոսներից, որը կարող է օգտագործվել գործերի նյութերում։









































