Sunday, 05 05 2024
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ

Սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ (լուսանկարներ)

2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում են մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լիովին բացահայտել տղայի մահվան հանգամանքները:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել, որ ոստիկանության աշխատակիցները խոչընդոտում են Ստեփանյանի հարազատների և համագյուղացիների երթը դեպի Երևան:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները, ժամը 14:10-ին ժամանելով, դեպքի վայրում ականատես են եղել, որ Սևան –Երևան մայրուղու վրա Ստեփանյանի հարազատներին դիմավորել էին ոստիկանական և ռազմական ոստիկանության տասնյակ մեքենաներ, ինչպես նաև բազմաթիվ ոստիկաններ, ռազմական ոստիկանության աշխատակիցներ ու «կարմիր բերետավորներ»:

Ներկա են եղել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը և ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը: Երկար բանակցությունների արդյունքում Լյուքս Ստեփանյանի հարազատները որոշել են վերադառնալ գյուղ և որդու դին հողին հանձնել, այնուհետև մեկնել Երևան իրենց բողոքն արտահայտելու:

Ստեփանյանի հայրը, ներողություն հայցելով հավաքված ժողովրդից, խնդրել է, որ հասկանան իրեն, որ ինքն ստիպված է տեղի տալ հանուն իր որդու, բայց իրենք անպայման շարունակելու են պայքարել: Ստեփանյանների ընտանիքի հետ միասին պայքարելու պատրաստակամություն է հայտնել պայքարելու ողջ գյուղը, քանի որ ըստ իրենց սա առաջին դեպքը չէ, որ գյուղից զորակոչված երիտասարդ է մահանում, իսկ մահվան հանգամանքերը չեն բացահայտվել:

Ոստիկանապետի և մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ Լյուքս Ստեփանյանի դին վերադարձվել է Վերին Գետաշեն գյուղ՝ հուղարկավորության, այսինքն ըստ էության հորդորների և ճնշումների միջոցով սահմանափակվեց քաղաքացիների տեղաշարժը և դեռևս հայտնի չէ, թե արդյոք նրանց կթույլատրվի շարունակել բողոքը հուղարկավորությունից հետո:

Դեպքի վայրում գտնվող քաղաքացիների մի մասը մեկնել է Երևան մասնակցելու ՀՀ Կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ցույցին, որի ընթացքում նույնպես ներգրավվել են անհամաչափ ուժային կառույցների ներկայացուցիչների սահմանափակվել է քաղաքացիների խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում