Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է «2016 թվականին Ադրբեջանի Հանրապետության պետբյուջեի մասին» օրենքում ուղղումներ անելը։
Դրանց համաձայն՝ պետբյուջեի եկամուտները կանխատեսվում են 16 822 միլիոն մանաթ, ինչը 2256 միլիոն մանաթով կամ 15.5 տոկոսով պակաս է՝ համեմատած 2016 թվականի համար հաստատված պետբյուջեի հետ։
Ուղղումների համաձայն՝ ծախսերը կազմելու են 18495 միլիոն մանաթ, ինչը 13.7 տոկոսով գերազանցում է 2016 թվականի համար հաստատված պետբյուջեի ծախսերի ցուցանիշը։
2016 թվականի պետբյուջեի ուղղումների նախագծում նավթի բազային գինը նվազեցվել է մինչև մեկ բարելի համար 25 դոլար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2016 թվականի համար Ադրբեջանի պետբյուջեն կազմվել է մեկ բարել նավթի համար 50 դոլար գնային հաշվարկի հիման վրա։










































