«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը գովեստի խոսքեր է հղել իր ամենահայտնի սաներից մեկին՝ Դևիդ Բեքհեմին, ով որոշել ավարտել մարզական կարիերան:
«Նրա՝ մարզական կարիերայի ավարտի մասին հայտարարությունը շատ անսպասելի էր: Դևիդը ցնցող կարիերա ունեցավ: Ուղղակի զարմանալի է, թե ինչպես էր նա ամեն անգամ հարմարվում նոր միջավայրին:
Երբ նա տեղափոխվեց Ամերիկա, շատերն էին մտածում, որ եկել է կարիերայի ավարտը, բայց նա վերադարձավ Անգլիայի հավաքական, «Միլան» և ՊՍԺ:








































