Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Մասնագետներտ խորհուրդ են տալիս առաջիկա մի քանի օրերին ավարտել պտղատու ծառերի էտը

Ընթացիկ տարվա փետրվարին գրանցված բազմամյա նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ ժամկետներում: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, հյուսիս-արևելքում (Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Թումանյանի տարածաշրջաններում) և Սյունիքի հովիտներում (Մեղրու տարածաշրջան) անհրաժեշտ է առաջիկա մի քանի օրերի ընթացքում ավարտել պտղատու ծառատեսակների էտը և շարունակել խաղողի վազերի էտի աշխատանքները:

Արարատյան հարթավայրում պետք է արագացնել կորիզավոր պտղատեսակների էտը և սկսել նաև հնդավորների (խնձորենի, տանձենի, սերկևիլենի) էտի աշխատանքների կատարումը:

Նախալեռնային գոտում խորհուրդ է տրվում սկսել կորիզավոր պտուղների էտը, իսկ 7-10 օր հետո` նաև հնդավորների էտը: Պտղատու ծառերի էտը պետք է ավարտել մինչև բողբոջների ուռչելը: Նշված ժամկետում անհրաժեշտ է ծառերի բները մշակել կրակաթով (սպիտակեցնել կրի լուծույթով) և սնկային հիվանդությունների դեմ բուժել պղինձ պարունակող պատրաստուկով:

Փետրվարի վերջերին Արարատյան դաշտում կարելի է սկսել այգեբացը, վազերի բների բացումը, իսկ դրանից մի քանի օր հետո` էտի աշխատանքները (հատկապես մեծ տարածքների վրա): Խորհուրդ է տրվում այգեբացը կատարել օրվա առաջին կեսին (մինչ ժամը 14:00-ն), որպեսզի աչքերի խոնավությունը վերանա, և գիշերային բացասական ջերմաստիճանների դեպքում դրանք չվնասվեն:

Արարատյան հարթավայրում, բաց դաշտում, վաղահաս կարտոֆիլի տունկի համար լավագույն ժամկետը կլինի մարտի 5-20-ը ընկած ժամանակահատվածը, իսկ վաղահաս կաղամբի սածիլումը նպատակահարմար է կատարել մարտի 20-ից հետո:

Արարատյան դաշտում բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքի և սածիլման աշխատանքները բաց բնահողում պետք է կատարել ապրիլի 25-ից հետո, երբ վերանում է ուշ գարնանային ցրտահարությունների վտանգը:

Խորհուրդ է տրվում ընթացիկ տարվա գարնան գյուղատնտեսական աշխատանքները կատարել նշված ժամկետներում, առանց ուշացումների ու ավելորդ շտապողականության:

Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր կտրուկ փոփոխությունների դեպքում, ըստ անհրաժեշտության, նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն մասնագիտական համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում