Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը արգելել է ուղևորատար օդանավերով լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Օդանավի սրահ մարտկոցների արգելք մտցնելը, որոնք կիրառվում են ֆոտոխցիկներում, սմարթֆոններում և այլ էլեկտրոնային սարքերում, սահմանվել է հրդեհավտանգ լինելու պատճառով։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2016 թվականի ապրիլի 1-ից և կգործի այնքան ժամանակ, քանի դեռ «վտանգավոր բեռի» համար չի մշակվի նոր ստանդարտ հրդեհակայուն փաթեթավորում։
Արգելքը տարածվում է Քաղավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր 191 մասնակից երկրների վրա։









































