ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի ռուսական կողմի խնդրանքով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ շնորհավորելով Սիրիայի հարցով պայմանավորվածությունների ձեռք բերումը, ինչպես նաև ընդգծելով Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունում՝ փոխանցում է «Ուկրինֆորմը»։
«Նախագահ Օբաման ողջունել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սիրիայի աջակցման միջազգային խմբում այլ գործընկերների միջև պայմանավորվածությունների ձեռք բերումը ռազմական գործողությունների դադարեցման ժամկետների ու պայմանների շուրջ»,- նշվում է փաստաթղթում։
Օբաման ընդգծել է նաև Ուկրաինայի արևելքում ռուսական անջատողական ուժերի կողմից Մինսկի պայմանագրով պարտավորությունների կատարման կարևորությունը, առաջին հերթին՝ կրակի դադարեցման և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական հատուկ առաքելության լիարժեք հասանելիության ապահովման մասով։
Բացի այդ, նա ընդգծել է ԵԱՀԿ չափորոշիչներին համապատասխան Ուկրաինայի արևելքում ազատ և արդար ընտրությունների անցկացման մոդալության վերաբերյալ պայմանավորվածությունների արագ ձեռք բերման կարևորությունը։









































