Սևան-Երևան մայրուղու վրա բանակցությունները շարունակվում են: Սպանված զինծառայողի հայրը զրուցեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, որոշեցին դին տեղափոխել գյուղ: Տղայի եղբայրներն ասացին, որ եթե իրական պատիժ չստանան մեղավորները, իրենք կսպանեն մեղավորներին իրենց իսկ ձեռքով: Հայրը զրուցում է նաև գյուղացիների հետ: Որևէ կերպ չի հաշտվում կատարվածի հետ: «Կվերցնեմ ընտանիքիս, երեխուս դին էլ կգնամ Հայաստանից»,- վրդովված ասաց նա: Իշխան Ստեփանյանին մոտեցավ նաև Մարգարիտա Խաչատրյանը, որին հայրը նույնիսկ չփորձեց լսել և վիրավորեց:
Այս պահին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և Պնախարար Սեյրան Օհանյանը հարազատների և գյուղացիների հետ ուղևորվում են գյուղ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի










































